• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

8-3-ը հրավիրում է լուսաբանելու էկոտուրը

Էկոտուր միջազգային ստուգատեսի լուսաբանման պատասխանատուն Միջին դպրոցի 8-3 դասարանն է` Հասմիկ Թոփչյանի ղեկավարությամբ: Նրանք արդեն կազմել են հաղորդագրություն և  ուղարկել են լրատվամիջոցներին: Հաղորդագրությունը տարածել են նաև սոցցանցերում: 

Էկոտուր միջազգային ստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ապրիլի 25- 30-ը կազմակերպում է Էկոտուր միջազգային ստուգատես, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական տարբեր խնդիրների վրաև զարգացնել սովորողների էկոլոգիական գիտելիքները: Ստուգատեսի ընթացքում անց է կացվելուէկոլոգիական խնդիրների լուծումներ առաջարկող խմբերի մրցույթ, որի շնորհիվ հասարակության և իշխանությունների ուշադրությանն  են   ներկայացվում պահանջներ`այդ  խնդիրները լուծելու համար:

Ստուգատեսը միջազգային է, քանի որ այս տարի մասնակցում են ոչ միայն հայաստանյան, այլ նաև վրաստանյան թիմեր, մանսկավորապես՝ Թբիլիսիի՝ Սայաթ Նովայի անվան թիվ 98 դպրոցի սովորողները: Հայստանից մասնակցում են նաև Խնձորու և Մարտիրոս գյուղերի թիմերը: Այս պահին կրթահամալիրը հյուրընկալել է շուրջ 80 հյուրերի, որոնք տեղավորվել էն կրթական փոխանակումների ծրագրով նախատեսված՝ կրթահամալիրի հյուրատներում: 

Մրցույթը գնահատելու է անկախ հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.

1.    Խաչիկ Հակոբյան-ՀՀ բնապահպանության նախարարի  տեղակալ[email protected]

2.    Մելանյա  Դավթյան-  ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի վարիչ – [email protected]

3.    Գոռ Ալեքսանյան -ԵՊՀ, սոցիալ-տնտեսականան աշխարհագրության ամբիոնի դասախոս[email protected]

4.    Հրանտ Սարգսյան -«Տապան» էկո-ակումբ, ԷՌՕԴԾ ծրագիրի կոորդինատոր

5.    Ռուզան Ղազարյան  - «Դալմա  -   Սոնա» Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ, Շրջակա միջավայրի պահպանության իրավունքի դասախոս, Քաղաքացիական ծառայության  2-րդ դասի խորհրդական

6.    Վահան Բադալյան-Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ

7.    Հասմիկ Նալբանդյան - «Մխիթար Սեբաստացի» կ/հ

8.    Գրիգոր Խաչատրյան - «Մխիթար Սեբաստացի» կ/հ