• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին և ավագ դպրոցներում օտար լեզու դասավանդողների այսօրվա սեմինարը

Այսօրվա սեմինարը ընթերցելով հասկանալու կարողությունների զարգացմանն էր նվիրված: Կարդացինք և քննարկեցինք այս թեմայով իմ հոդվածը և դրա արձագանքները Բրիտանական խորհրդի կազմակերպած Բլոգաֆոնյան մրցույթում: Սեմինարի մասնակիցները մեծ կարևորություն տվեցին ընթերցանության տեքստերի ընտրությանը` ըստ սովորողների լեզվական իրազեկության մակարդակների: