• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարշահոտ Եվրոպա

Հենց այսպես էր կոչվում այն թեման, որը ներկայացրեց Հայկազ Մարգարյանը, մասնագիտական սեմինարի ժամանակ: Ըստ նախնական պայմանավորվածության, յուրաքանչյուր շաբաթ, սեմինարից 15 րոպե հատկացնելու ենք մեր մասնագիտական նախասիրությունների ոլորտում, որևէ թեմա ներկայացնելուն: Ասեմ, բավականին հետաքրքիր էր: Ում կհետաքրքրի նյութերը կարող ենք տրամադրել: Մնացած մասով սեմինարն անցավ ըստ նախատեսվածի: Մարիամ Աբովյանը և Արմինե Բաբայանը ներկայացրեցին իրենց ծրագիրը: Ես և Ռաֆայել Մեսրոպյանը խոսեցինք ՆԶՊ առարկայի այլընտրանք՝ ռազմամարզական ճամբարի աշխատանքները կազմակերպելու և զարգացնելու շուրջ: Ժամանակի սղության պատճառով, Արտակ Զարգարյանի և իմ զեկուցումը տեղափոխեցինք հաջորդ սեմինար: Արսեն Գալստյանը դասի էր: Այլ բացականեր չկային: