• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվար-դաստիարակների եռամսյա վերապատրաստում

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով տիկին Մարինեի և տիկին Սոֆիայի հետ: Սովորեցինք ազգային երգերից «Տիտոխիկ», «Խնոցի-հարոցի», «Ջրաղաց« ճվիկներ, թռնոցիներ և հաշվերգեր:
Այնուհետև Գայանե Թերզյանի սեմինարն էր, որի ընթացքում խոսեցինք գրավոր խոսքի զարգացման մասին,  սկզբունքների, նպատակների և կարողության հարցերի շուրջ: Համեմատելով գրավոր և բանավոր խոսքը հասկացանք, որ դրանք երկուսն էլ հավասարաչափ կարևոր են: Շատ հետաքրքիր և հագեցած քննարկում էր: Որից հետո եղանք համերգային դահլիճում, որտեղ առաջին դասարանցիների առաջին համերգն էր: Համեգի սկսզբում տիար Բլեյանը խոսեց լավ երաժշտության և երեխաների զարգացման, դրա ազդեցության մասին, այնուհետև ունկնդրեցինք 5-6 տարեկանների հիասքանչ կատարումները:
Բարձրաճաշակ երաժշտությամբ ոգևորված գնացինք ընդմիջման և ըմբոշխնեցինք համեղ ուտեստները: Ավելի ուշ բարձր տրամադրությունը մեզ հետ տարանք մարզադահլիճ և մասնակցեցինք նաև մարմնակրթության պարապմունքին: Օրն ավարտեցինք մարմնակրթությամբ, որը վարում էր Դավիթ Ֆահրադյանը: Ընդհանուր նախավարժանքից ու մարմնամարզությունից հետո սովորեցինք ցատկացանցի վրա կատարել փոքրիկ վարժություններ: Հաջորդ շաբաթվա շարունակելու ենք մեր մասնագիտական փորձառությունը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում: