• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձառություն

 Այսօր կրթահամալիրում սկսվեց Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան-ի  «Մշակութաբանության» բաժնի (16 ուսանող) և «Կերպարվեստի պատմություն և տեսություն» (9 ուսանող) բաժնի  առաջին կուրսի մագիստրատուրայի ուսանողների խմբերի  մանկավարժական փորձառությունը: Ուսանողներին դիմավորեցինք Տ. Հայարպետյան գրադարանում, ներկայացրինք կրթահամալիրի կայքը, ներքին կարգապահական կանոնները, պատասխանեցինք հարցերին, բաժանվեցինք աշխատանքային խմբերի: Պրակտիկային ղեկավարները ուսանողներին ներկայացրին աշխատանքաների ժամանակացույցը, նախագծերը: Խմբերը աշխատելու են  կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանում և Գեղարվեստի ավագ դպրոցում: