• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվար-դաստիարակների եռամսյա վերապատրաստում

 

Ամեն օր հանդիպում տարբեր խնդիրների:Սովորեցինք, որ ամեն խնդիր ունի նպատակ, որը ձևակերպված է լինում պահանջի տեսքով: Իմացանք դրանց լուծման սկզբունքները,պարզաբանեցինք պատասխանները: Տիար Գևորգ այսօր էլ զարմացրեց մեզ, իր մաթեմատիկայի դյուրին մատուցմամբ:             

 Տիկին Գայանե Թերզյանի հետ զրուցեցինք «Խոսքը և հաղորդակցությունը» թեմայով: Նա մեզ սովորեցրեց, թե ինչպես օգնենք երեխային ընկալել ու մտապահել: Ինչպես խմբային աշխատանքի շնորհիվ թույլ տալ խոսել երեխային: Սովորեցինք տարբեր չափորոշիչներ, որոնք կօգնեն խոսքն օգտագործել տարբեր նպատակների համար «համոզել, մխիթարել, շնորհավորել….»: «Ինտեգրացված թեմատիկ միավորներ» ձեռնարկով սովորեցինք խաղերով երեխաների մեջ խոսելու ունակությունը հմտացնել: 

Սուրճի ընդմիջումից հետո, բարձր տրամադրությամբ մեզ դիմավորեց Մարինե Մկրտչյանը:Դասաժամն անցավ հագեցած: Փորձեցինք երաժշտական խաղերի՝ «Տիտո-խիտ», ծիվ-ծիվների, թռնոցիների, հաշվերգերի  օրինակներ կատարել: «Պարող  ոտքերի» մեթոդով սովորեցինք զարգացնել ռիթմի զգացողությունը երեխայի մոտ:

Շնորհակալ ենք լավ օրվա համար: