Սիրելի ուսուցիչ, սովորող-ընկերներ.
Քիչ առաջ Կարինե Մացակյանի հետ վերադարձանք կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի թափառումից: Այո, մենք՝ որպես երկու ընկերներ, թափառում, զբոսնում էինք Գեղարվեստով, հատկապես նրա բակով: Որքան բան է փոխվել այստեղ, որքան գրավիչ-հետաքրքիր է դարձել Գեղարվեստի բակը: Ահա Գեղարվեստի սովորողների, ուսուցիչների համերաշխ, անդադրում պարտիզպանի աշխատանքի ակնահաճո, ակնհայտ արդյունքը:
Կեցցե՛ք Գեղարվեստ, կեցցե՛ ս սիրելի Գայանե Առաքելյան:
Ես բոլորիդ փոքր խմբերով հրավիրում եմ թափառումի Գեղարվեստով: Էկոտուր 2013-ը, որ սկսվում է ապրիլի 25-ին, սպասում է ձեր բակային նախագծերին:
Խնդրում եմ առավելագույնն արեք մեր դպրոցական բակերը մինչև ապրիլի 25-ը պատշաճ տեսքի բերելու: Հատկապես, որ երեկվանից ոռոգման ջուրը սկսել է քչքչալ մեր բակերում:
Սիրով
Միշտ ձեր