• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կյանքից հեռացավ ժամանակակից կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը

Ապրիլի 6-ին մահացել է կոմպոզիտոր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Սարգսյանը:
Ռուբեն Սարգսյանը ծնվել է 1945 թվականին: Երաժշտական նախնական կրթությունն ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը ապա՝ ԵՊԿ ստեղծագործական բաժինը (Ղազարոս Սարյանի դասարանը): ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: 2007-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակին: