• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենիի սեմինարը

 

Այսօր երկար դադարից հետո վերադարձանք սեմնինարների անցկացման նախկին` առարկայական եղանակին, իհարկե, բովանդակային տարբերությամբ: Կարծում եմ` սեմինարները բոլորիս համար կլինեն արդյունավետ և հետաքրքիր: Առաջին սեմինարավարը Հասմիկ Թոփչյանն էր, ով ներկայացրեց «Մեծարենցը` արևմտահայերենի ուսուցիչ» ստուգատեսի ծրագիրը, որը համալրված էր մյուս դասավանդողների առաջարկներով: Ծրագիրը ներառում էր նաև գրական թատրոն, որը կարծում եմ` կնպաստի սովորողների շրջանում արևմտահայերենի յուրացմանը: Տիկին Սուսանը ներկայացրեց սեմինարների նոր կարգը, որի համաձայն յուրաքանչյուր երկուշաբթի անցկացվելու է առարկայական սեմինար, սեմինարն ունենալու է պատասխանատու, ում խնդիրն է լինելու վարել սեմինարը և որոշել, թե ովքեր պետք է հաղորդումներ պատրաստեն, ով պետք է լուսաբանի: Ներկայացվեց նաև ապրիլ-մայիս ամիսների սեմինարների բովանդակությունը, որպեսզի պատասխանատուները նախապատրաստվելու համար ժամանակ ունենան: Օրակարգային էր նաև մայրենի լեզվի, գրականության պետական և հեղինակային առարկայական ծրագրերի համեմատության շուրջ Արևիկ Ներսիսյան կատարած ուսումնասիրության քննարկումը: