• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առարկայական սեմինարների նոր մեկնարկ

Վերսկսվեցին առարկայական սեմինարները և այսօր օտար լեզվի դասավանդողները հավաքվել էին Մայր դպրոցում՝ քննարկելու Մայիսյան հավաքի ծրագիրը և անելիքները: Եվս մեկ անգամ մանրամասն ընթերցեցինք ծրագիրը, դասավանդողները ներկայացրեցին հավաքին մասնակցելու իրենց հայտերը, նյութերը, անելիքները: Քննարկեցինք նաև հոդվածների բովանդակության և թեմաների հարցերը: Սեմինարի վերջում ներկայացվեց հաջորդ սեմինարի թեման (4-րդ, 6-րդ, 9-րդ դասարանների ավարտական ստուգարքները): Յուրաքանչյուր դասավանդող կներկայացնի իր մոտեցումը: