• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իսկական անտիվիրուս, որ ստացանք այս երեկո

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեկնարկեց կոմպոզիտոր Մարտուն Իսարայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված առաջին համերգը: Մաեստրոն ստեղծագործում է սիմֆոնիկ, կամերային և վոկալ ժանրում: Այլ զգացողություն է, որ դահլիճում, մի շարք այն կողմ, համարյա կողքիդ տեսնում ես ստեղծագործության հեղինակին, որի հայացքի, ժպիտի, հուզմունքի երաժշտականությունը զգում ես և՛ դահլիճից, և՛ բեմից: