• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր ես դպրոց էի եկել

Այսօր գնացել էի դպրոց, որովհետև ընկեր Մերին կանչել էր: Պարզվում է, երբ սովորողները դասի չեն, դասատուներն են դպրոց գալիս: Գալիս են, մարզվում են, թենիս են խաղում, պարում են, երգում են: Նաև սովորում են մուլտֆիլմ սարքել: 

Իսկ երբ գնացինք Նոր դպրոց, մեր դասատուների հետ սկսեցինք այգին մշակել: Ես ու իմ ընկեր Սարգիսը հողն էինք փորում: Մեր դասարանի Մանեի հետ էլ ծաղիկներ տնկեցինք: 

Ընկեր Մերին ասաց, որ պատի մոտ շատ չփորենք, քանի որ սկսել էինք շենքի հիմքը քանդել: 

Մենք Նոր դպրոցի մոտ էինք աշխատում, իսկ Միջին դպրոցի սովորողները Մայր դպրոցի մոտ ճյուղերն էին հավաքում: Այդ ճյուղերը կտրվել էին ծառերից, որ երբ ծաղկեն, առողջ լինեն: Շատ դժվար է իրար խճճված ճյուղերը հավաքել ու դասավորել, բայց տղաները ահագին գործ էին անում: 

Եթե բոլոր սովորողները գային, վաղվա անելու բան չէր մնա: 

Բադալյան Նարեկ