• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ Հավլաբարից

 

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Թբիլիսիում ենք: Հասել ենք բարեհաջող, ճիշտ ժամանակին: Դեռ նոր էինք դուրս եկել Երևանից և սկսեցինք օրն այնպես, ինչպես վայել է սկսել յուրաքանչյուր սեբաստացու համար`առավոտյան ընդհանուր պարապմունքով: Երգելով կրթահամալիրի հիմնը, ասմունքելով թումանյանական քառյակներ և իհարկե չարենցյան տողեր`հասանք առաջին կանգառ` Ապարան: Ապարանյան ցուրտը կարծես մի փոքր անակնալ լիներ բոլորիս համար, մանավանդ որ ամենուրեք ծածկված էր ձյունով: Բայց եղանակը բարեհաճ գտնվեց մեր հանդեպ և արդեն Վանաձորում ձյան հետք անգամ չկար: Բարեհաճ էր նաև անցակետերի թերծանրաբեռնվածությունը: Դե բախտներս բերումէ…

Ճիշտ ժամանակին հասանք Թբիլիսի: 98 դպրոցում մեզ ընդունեցին անրևակայելի ջերմությամբ: Առաջին բանը, որ մտքովս անցավ`դա նորից գալն էր: Հանդիսավոր ընդունելությունը ուղղակի հիանալի էր: Անընդհատ հնչում էին հայկական երգեր ու  պարում էին հայական պարեր: Ջերմ մթնոլորտում կազմակերպեցինք նաև սովորողների տեղավորումը թբիլիսյան ընտանիքներում: Սովորողների մի մասն էլ պիտի հյուրընկալվեր Թբիլիսիի գեղարվեստ դպրոցի սովորողների ընտանիքներում: Բոլորին տեղավորելուց հետո գտա նաև իմ մնալու վայրը, որը, ինչպես պարզվեց, գտնվում է անմիջապես դպրոցի հարևանությամբ:

Քիչ առաջ երբ շրջում էի Հավլաբարով, տեսա նաև մի քանի սովորողների: Բոլորը գոհ են, կարծես առաջին օրվա ծրագիրը հաջողվեց:

Վաղը`աշխատանքային առաջին օրը կներկայանանք բաց դասին, որը նվիրված է խմելու ջրի հիմնախնդրին: Հա քիչ մնաց մոռանաի` վաղը պատրաստվում ենք նաև հյուրեր ընդունել, դե իհարկե տիար Բլեյանի գլխավորությամբ: