• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մաթեմատիկայի լեզուն

Այսօր մասնակցեցինք  վերապատրաստման դասընթացի հինգերորդ հանդիպմանը:Սեմինարը սկսեցինք ընդհանուր պարապունքով: Երգեցինք, խաղացինք «Ծաղզարդարդի »  ու « Զատկի»  տոնին խաղերգեր: 
Հետո սկսեցինք ուսումնասիրել կրթությանը վերաբերվող իրավական փաստաղթթերը: Սեմինարը վարում էր Գայանե Թերզյանը: Քննարկեցինք, թե ինչպիսի իրավիճակներում գտնվում այսօրվա հանրակրթական  դպրոցները: Բաժանվեցինք խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրեց կրթական գործի կազմակերպման  որեւէ կերպար՝ ուսուցիչ, աշակերտ, ծնող, նկարի` նշանների (սինվոլներ) միջոցով ընդգծեցինք նրանց առանձնահատկությունները կրթության կազմակերպման գործում, իրավունքներն ու պարտականությունները,անելիքները: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր նկարը:  Մեզ թվում էր դժվար են իրավական փաստաթղթեր կարդալն ու ուսումնասիրելը, բայց այս մեթոդներով մատչելի ու հետաքրքիր էր:                      

Սկսվեց մաթեմատիկայի սեմինարը Տիար Գեւորգ  Հակոբյանի հետ:  Տրամաբանությունը մտածելու օրենքներն են: Համոզվեցինք, որ խնդիրը չի լինում տրամաբանական: Տիար Գևորգը նշեց, որ թվերը դարձել են մարդու կենսական անհրաժեշտությունը: Շատ հետաքրքիր հարցադրում էր`մաթեմատիկային մոտենալ որպես լեզվի: Քննարկեցինք  նախաթվային շրջանը, ինչպես նմանություններ եւ տարբերություններ գտնել, առարկաների խմբավորումը:          
Մաթեմատիկայից հետո գնացինք ընդմիջման, որը պասային էր ու շատ համեղ:                                                                                       

Օրն ավարտվեց  մարմնակրթությամբ:                                                                            

Ինձ շատ դուր եկավ  վերապատրաստող մասնագետների անմիջականությունն ու ջերմությունը: