• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ տարրական դպրոցի մասնագետների համար վերապատրաստման դասընթաց

 «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» միջազգային կոնսորցիումի հետ համատեղ իրականացնում է USAID-ի «Բոլոր երեխաները կարդում են» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման նպատակով» ծրագիրը: 

Ծրագիրը կօգնի Հայաստանի մանկավարժներին մշակել և իրականացնել գնահատման վրա հիմնված մոտեցում՝ տարրական դասարաններում ընթերցանությունը ավելի հմտորեն և արդյունավետորեն դասավանդելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է երկու տարվա ժամանակահատվածում, որի ընթացքում մասնակիցները.

ա. կմշակեն և կփորձարկեն գնահատման նոր մոտեցումներ, որոնք  ավելի ճշգրիտ կգնահատեն երեխաների ընթերցանական գիտելիքներն ու հմտությունները,

բ. կմշակեն, կտեղայնացնեն և կփորձարկեն դասավանդման այնպիսի մեխանիզմներ, որոնք կօգնեն երեխաների թիրախային խմբին ավելի լավ կարդալ սովորել,

գ. կմշակեն վերապատրաստման ծրագիր և համապատասխան նյութեր՝ Հայաստանում տարրական կրթության հարցերով զբաղվող անձանց և կազմակերպությունների շրջանում տարածելու համար:

Վերապատրաստման սեմինարին կրթահամալիրից մասնակցում էին Գայանե Թերզյանը, Նաիրա Դալուզյանը և ես՝ Անահիտ Հարությունյանս: Սեմինարը տևելու է մինչև ս/թ մարտի 22-ը: Այս վերապատրաստման նպատակը գնահատման գործիքների և ընթացակարգերի մշակումն է: Վերապատրաստումն անցկացնում էին Չարլզ Թեմփլը (ԱՄՆ, Հոբարթ և Վիլիամ Սմիթ համալսարանի պրոֆեսոր) և Սառա Անն Բիչը (ԱՄՆ, Օկլահոմայի համալսարանի պրոֆեսոր): Երկուսն էլ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» միջազգային կոնսորցիումի միջազգային վերապատրաստողներ են:

Սեմինարը հագեցած էր, հետաքրքիր: Ուզում եմ առանձանցնել մեր վերապատրաստողների ճշտապահությունը և մանրակրկիտ աշխատելու կարողությունը: