• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մահացել է Արամայիս Սահակյանը

 

77 տարեկան հասակում վախճանվել է գրող, երգիծաբան Արամայիս Սահակյանը: Նա մահացել է արյան հիվանդությունից՝ մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո:



Արամայիս Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին, Արծվաշեն գյուղում: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում, «Գարուն» գրական ամսագրում ՀԼԿԵՄ Կենտկոմում, ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական ու համամիութենական մամուլում: Նա բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, նրա աշխատանքները թարգմանվել են աշխարհի 30-ից ավելի լեզուներով:

 

Նա մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից են «Սիրո հասակ», «Մենք միասին ենք»,  «Աստղիկներ», «Ապրել եւ սիրել», «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» եւ այլն:

Արամայիս Սահակյանը լայն հանրությանը հայտնի է իր խմբագրած «Ոզնի» երգիծական շաբաթաթերթով, որը շարունակել է հրատարակել նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո: Նա նաեւ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավոր։

Տես այստեղ