• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվար-դաստիարակների եռամսյա վերապատրաստում

 

Այսօր տոնական տրամադրությամբ մասնակցեցինք վերապատրաստման դասընթացի չորրորդ հանդիպմանը: Առավոտը սկսեցինք  ընդհանուր պարապմունքով: Երգեցինք կրթահամալիրի հիմնը, երգեցինք և պարեցինք «Օր պար, ճոր պար»-ը, «Կարկաչա»-ն: Քանի որ մոտենում է Ծառզարդարի ծեսը, սովորեցինք բազմաթիվ պարային նոր շարժումներ ազգային ծիսական պարերից:

Ժամը 10:30-ից սկսեցինք մաթեմատիկայի սեմինարը, Տիար Գևորգ Հակոբյանի հետ: Ծանոթացանք «1 րոպե»-ի մեթոդին: Տիար Գևորգը սկսեց պարզ հարցից՝   ի՞նչ է մաթեմատիկան: Հնչեցին տարբեր պատասխաններ ` մեկն ասաց՝մտքի ճկունություն, մյուը` բոլոր գիտությունները, անհատի բացահայտում, մեր առօրյան և այլն: Փորձեցինք նկարել ( paint  ծրագրով,մատիտով)  մաթեմատիկոսին` մեր պատկերացմամբ: Յուրաքանչյուրը բնութագրեց իր նկարած մաթեմատիկոսին. շատ հետաքրքիր նկարներ էին ստացվել: Հաջորդ մաթեմատիկայի սեմինարի համար ստացանք առաջադրանքներ ու գնացինք սուճի ընդմիջման:

Ընդմիջումից հետո, ըստ օրակարգի,   Նաիրա Նիկողոսյանի հետ սկսեցինք «կրթության բնագավառին վերաբերող նորմատիվ փաստաթղթեր» աշխատանքային պարապմունքը: Սեմինարի սկզբում , օրիորդ Նաիրան  շնորհավորեց  բոլորիս  գարնան տոների կապակցությամբ և  նվիրեց «Արտասավոր կնոջ» մասին    գեղեցիկ  վիրերտուլ ծաղկեփունջ, որը  ինքն էր պատրաստել, նյութի ավարտին ունկնդրեցինք  Լիլիթ Բլեյանի «Սպասող գնացքներ» երգը

Սահուն անցում կատարվեց օրվա թեմային: Շաբաթվա ընթացքում մենք կարդացել էինք կրթությանը վերաբերվող մի քանի օրենքներ: Բաժանվեցինք  4 խմբի, յուրաքանչյուր խմբի տրվեց  մի օրենք  և փորձեցինք  PowerPoint  ծրագրով պատրաստել ներկայացում: Ներկայացվեց PowerPoint-ի առանձնահատկությունները: 

Օրն ավարտեցինք մարմնակրությամբ, որը  վարում էր Դավիթ Ֆահրադյանը: Ընդհանուր նախավարժանքից  ու մարմնամարզությունից հետո, սովորեցինք ճիշտ ցատկել ցատկացանցի վրա:
Հաջորդ շաբաթ կրտսեր դպրոցներում մասնակցելու ենք դասերին, որոնց ընթացքում հատկապես առանձնացնելու ենք մաթեմատիկական գործուներությունը, իսկ երկուշաբթի ժամը 13:00 քոլեջում մասնակցելու ենք երաժշտության դասին:

Շնորհակալություն բոլոր դասավանդողներին մեր սեմինարները այսչափ հետաքրքիր և բովանդակալից  կազմակերպելու համար :