• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տհաճ ակնարկ-3

Չէի ուզում պատասխանել այս պահին, բայց գայթակղությունը ստիպեց: Նախ. իմ հարգելի ընկեր Տիգրանյան: Ինքներդ էլ լավ գիտակցում եք, որպես բացառիկ գիտական ու ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, որ Ձեր մեջբերած հեղինակի խոսքը, արժեք չունի ոչ միայն գիտական առումով, քանի որ այն շարքային հայհոյանքների ու անիմաստ լուտանքների շարք է(ի դեպ, որոնց համար հեղինակը չկարողացավ պատասխան տալ կենցաղային հարթության վրա), երկրորդ, այն չունի նաև հրապարակախոսական արժեք, քանզի տառապելով մաքսիմալիզմի՝ հայ ազգը կազմված է միայն սուրբ կույսերից սկզբունքով, կորցնում է իր հոդվածային իմաստը: Այժմ ավելի փաստարկված:  Հետերիզմ հասկացությունն ինձ համար բնորոշ է բոլոր Հայաստաններին, անկախ կրոնական իրականությունից: Հետերիզմն Անահիտի ծեսի հետ կապված, ապացուցման կարիք չունի: Ստրաբոնին ասելու են քաղաքականացված է, եթե ասեմ Հովսեփ Փլավիոս, ասելու են հրեա է, եթե խոսենք միջագետքյան հիշատակություններից, ասելու են թշնամի էին: Անդրադառնում ենք մեր մեջբերումներին: Արդ այդ Սաթենիկ թագուհին չէ՞ր, որ ներկայացվում էր, որպես հայեցի (չլինելով հայ) մայրության մարմնավորում, ով սիրում էր իր զավակներին ու մի բան էր փափագում՝ ընտանիքի մշտնջենական միասնություն: Բայց այդ նույն Սաթենիկի մասին չի գրում արդյո՞ք Խորենացին.« Տենչում էր նա հարևան թագավորի՝ Արտավանի բարձը»: Հայ է՞ր արդյոք հեթանոս արքա Տիգրանը: Մարդ ով ընտանիքի, հայ կնոջ և մոր (մեջբերումը Ձեր ներկայացրած կայքից է) սիրույն հավաստիք՝ հարեմ էր պահում, բազմաց կանանաց: Ու անգամ վերջում, իր զավակներին չէր տարբերում: Քանի օրինա՞կ եք ուզում, որ ապացուցեմ, որ ազգովի սուրբ չենք, մարդ ենք պարզապես, ցանկասիրությամբ օժտված, որ բնորոշ չէ ազգություններին, այլ բնորոշ է երկրացիներին: Գանք ավելի առաջ, շարքը սկսենք Էրատո թագուհով (այս կնոջ մասին ականջիս վատ բաներ են հասել) և ավարտենք բարեպաշտ Խոսորովանույշով:

Գործողություն 2. Ավանդապաշտ հայկական գյուղ

Քանի՞ ՊԱՇ գիտեք, որ ընդհուպ մինչև 20-րդ դար կինը հաշվվում էր, որպես գլխագին և փողով էր գնվում: Սա էր արժևորումը մեր «բարոյականության», որ ամուսնու մահից հետո, կինը մնում էր ամուսնու ազգականների հանրային օգտագործման սեփականություն (Լալայան, Բդոյան, Լիսիցյան, Սրվանձտյան): Ինչքան ինտրինգներ են հյուսվել գյուղում և քաղաքում, մեր մինչև կրունկը հասնող փեշերի ներքո: Պետք չի, չափազանց ազգասիրությունը վերածվում է ազգայնականության, իսկ սա ինքնին չարիք է ծնում: Սերոյի պատմվածքներում գրված է մեր սուրբ-սրբոց ազգ լինելու մասին: Չեմ ուզում ծավալվեմ: Մի առանձին օր, հանդես կգամ մի հրապարակումով, որտեղ ներկայիս վարքը ու բարքը քննադատող ու գլուխները ցավագին թափահարող ազգայնականներին կապացուցեմ, որ և՛ հիմա, և՛ անցյալում, մենք ներկայացել ենք և ներկայանում ենք, այն ինչ կանք:

Հ. Գ. 1

Ինձ համար, բարոյականություն կատեգորիան բնավ կապ չունի սեռականա ցանկությունների և դրանց բավարարման հետ: Պարզապես պետք է գիտակցենք, որ մենք երկրացի ենք:

Հ. Գ. 2

Վերջաբանի փոխարեն

Տատիս գյուղը, Շիրակի մարզի Նոր Կյանքն է (ես կատակով New life եմ ասում): Ժամանակին այս գյուղում ապրում էր գիժ Վերգոն՝ Առաքելի որդին: Վերգոյի այիբը թաքցրեցին ու ամուսնացրեցին մի խեղճ ու հեզ աղջկա՝ Անահիտի հետ: Եղավ մի օր, որ Անահիտը չդիմացավ Վերգոյի գժություններին և դիմեց դիվանբաշուն՝ ամուսնալուծվելու համար: Դատարանի դահլիճում, երբ կրքերը թեժանում են և ցանկալի հունից դուրս են գալիս, Վերգոյի գժությունը բռնում է և նա ի լուր աշխարհի սպառնում է կնոջը. «Աղչի, հայցդ ետ վերցրա, թե չէ սաղին կսեմ օր առաջին գիշերը պապան է ծոցդ մդե»: Ի դեպ, Առաքելը Ամանորը նշում էր Նավասարդին, այսինքն՝ հեթանոս էր: