• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գյումրվա օրեր

  Դասընթացն իրականացվում է ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդներով` համադրելով տեսականն ու գործնականը: Դասընթացի 2-րդ փուլում նյութերը տրամադրվելու են  էլեկտրոնային  հարթակի միջոցով, որը իրականացվելու հեռավար: Այս ընթացքում մասնակիցները ներկայացնելու են սեմինարնների: Դասընթացների մեթոդաբանությունը հիմնականում ոչ ֆորմալ կրթության կազմակերպում էր, սեմինարների կազմակերպման փաթեթների ստեղծումը, ծրագրերի կազմումն ու գործիքները:  Հիմնադրամը իրականացնում է նաև այլ ծրագրեր՝ ակումբային գործունեություն, տուրիզմ և այլն: Այս օրերին, տարբեր քննարկումների ժամանակ «Կազա» հիմնադրամի ղեկավարներին ներկայացրինք կրթահամալիրը, կրթահամալիրում իրականացվող ծրագրերը, պայմանավորվեցինք հանդիպել  ու պայմանավորվել համագործակցության մասին,  առաջարկվեց մի քանի գրանտային նախագծեր, որոնք ՀԿ-ների միջոցով կարող ենք իրականացնել: Այս բոլորից բացի 5 օր ապրել ու ամեն օր քայլել Գյումրիով, վայելել Գյումրվա ձյունն ու Ոգին, իսկական նվեր էր: Շնորհակալ ենք «Սեբաստացիներ» հիմանադրամին ուսուցման ծախսերը հոգալու համար: