• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր ծնվել է Հովհաննես Թումանյանը

«Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի,

Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի,

Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին

Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…»:

Թումանյանի այս քառյակը շատ եմ սիրում: Այս չորս տողում հնչում է այն կարևորագույն հարցը, որ, իմ կարծիքով, մեզանից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն՝ գիտակցության զարթոնքի առաջին օրվանից մինչև վերջինը. «Ի՞նչ պատասխան պիտի ես տամ»: 

Դե, իսկ Ամենայն Հայոց Բանաստեղծի պատասխանը մենք պետք է տանք՝ նրա մեծ ու փոքր, անթիվ-անհամար ընթերցողների բանակը: Եվ այն գունավոր երազները, որ տեսնում են հայ երեխաները Թումանյանի հեքիաթները կարդալուց հետո, այն հաճույքը, որով հայ ընթերցողը կարդում է և՛ նրա քառյակները, և՛ հոդվածները, և՛ պոեմներն ու բալլադները, այն հպարտությունը, որով բոլոր ընթերցողներն իրենց «թումանյանագետ» են անվանում, ինձ թվում է, լիուլի հատուցում են Թումանյանի պարտքը՝ կյանքի օրոք նրան տրված մի բուռ հող ու ջրի, անծայր սիրո և ջերմության համար: Եվ հիմա ժամանակն է, որ մենք վկայենք այդ «Հող ու ծաղիկ տվողի» առջև:

Շնորհավորում ենք բոլոր ընթերցողներին՝ սիրված բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ: Իսկ որպես նվեր բոլորին` պատրաստել ենք «Թումանյանական օրեր»  մեդիափաթեթը: