• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստից մինչև դոդոշ

 

        Եթենե˚ր են ծագում.

·         Եթե առկա է ժամանակակից մոտեցում, ապա դու ‹‹Մխիթար  Սեբաստացի›› կրթահամալիրում ես:

·         Եթե առկա է դինամիկ, ճկուն մտքի դրսևորում, ապա դու ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ես:

·         Եթե առկա է օպտիմիստական աշխարհընկալում, ապա դու ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ես:

·         Եթե առկա է առողջ մթնոլորտ, ապա դու ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ես:

·         Ի վերջո, եթե առկա է բարձր տրամադրություն, ապա դու ‹‹Մխիթար Սեբաստացի››  կրթահամալիրում ես:

 

11.02.13 թ.-ին  մեր` հայկական պետական մանկավարժական համալսարանի, գեղարվեստական կրթության ֆակուլտետի, մշակութաբանության բաժնի, երրորդ կուրսի ուսանողներիս, առաջին մանկավարժական պրակտիկան ունեցավ իր տրամաբանական ընթացքը : Պրակտիկայի վայրը ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրն է:

  ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրն առաջին իսկ րոպեից մեզ գրավեց իր ինքնատիպությամբ և ժամանակակից շնչով... Կրթահամալիրն ունի իրեն բնորոշ  կարգեր, կարգե'ր, որոնք արբեցած են նորանոր ներմուծումներով և ասելիքներով. ողջույնի խոսք, աղոթք, ‹‹Առավոտ լուսո››, ծննդյան տարեդարձերի բարձրաձայնում, օրվա կարևորի մասին ակնարկ և դասապրոցեսն  սկսված է...

Ստեղծելով որոշակի խմբեր,  մեր` մշակութաբանության բաժնի ուսանողներիս, հանդիպումը կայացավ  դասավանդողների հետ: Մշակույթի պատմության խմբի դասավանդողը Վահրամն է Թոքմաջյան: Վերջինս իր առարկայի` Հայ ժողովրդի պատմության,  ուսումնական ծրագիրը ենթարկեց որոշակի փոփոխության` անրադառնալով դասագրքում տեղ գտած մշակույթ բաժնին:

Ներկա գտնվեցինք դասաժամերի, որոնցում, անկասկած, կգտնես նոր մոտեցում... ուսուցման բարձ մակարդակն ապահովված է: Դասաժամը լի է իր ինքնատիպությամբ: Աշակերտները տիրապետում են նյութին, կարողանում են մտածել, հետադարձ հայացք նետել դեպի անցյալ, դեպի հայ ժողովրդի պատմություն: Այսպիսով,  բանավեճի և դասավանդողի խելամիտ ու առողջ դասապրոցեսի անցկացման արդյունքում, տեսնում ենք մտածող, ծավալվող, խորաթափանց սերնդի:

Կրթահամալիրի բնականոն ընթացքն ապահովում է.

 

·       Ուսուցիչ, որը կարողանում է զրույցի բռնվել իր սանի հետ և ստեղծել առօրյա կյանքին առնչվող տրամադրվածություն և արդյունքում նպաստել նյութի  յուրացնելուն:

·       Աշակերտ, որն ունի գիտելիքի հստակ բազա, գիտե խորհել, բանավիճել և ապացուցել, որ ինքը  մեր վաղվա լուսավոր ապագան է: Աշակերտ, որն ունի խելացի աչքեր, խելացի մտքեր, արժանի է լոկ վառ ապագայի, լուսավո'ր ապագայի:

Համալիրն ունի իր չափանիշները, իր նորմերը, իր կենցաղը, կացութաձևը, իսկ մենք, պարզպես, ընկղմվեցինք  նրանց կյանքի մեջ: Կյա'նք, որ գրավեց և ստեղծեց մեծ հետաքրքություն դեպի այս դրական, օպտիմիստական  աշխարհ:

Եթե Թումանյանական շաբաթ է նախատեսված, ապա ամեն մի դասարան, ամեն մի անկյուն պետք է նկատելի լինի մեծն հանճարի ներկայությունը:

Ընկեր Վահրամի հետ փոքրիկ էքսկուրսիա կազմակերպեցինք  կրթահամալիրի գրեթե բոլոր դպրոցներում, արհեստանոցներում, որտեղ մեծ, թե` փոքր, ողողված է մշակութային կյանքով (խեցեգործության, գորգագործության,ասեղնագործության,  փայտամշակման և այլն ):

Պրակտիկան ունենում է անզուգական զարգացում, տպավորություններն, այնուամենայնիվ, աննկարագրելի են, սպասումները մեծ են և հուսով ենք` այստեղ կգտնենք առաջին առողջ  մանկավարժական փորձը:

 

Սիրով`  Լիլիթ Գևորգյան և  համակուրսեցիներ