• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեառնընդառաջ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին  ամեն տարի փետրվարի 14-ին նշում է 40-օրական Հիսուսի տաճարին ընծայման տոնը՝ Տեառնընդառաջը: Հայ եկեղեցու կանոնի համաձայն, փետրվարի 13-ին՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ և Անդաստանի արարողությունը, որով ավետում ենք տոնի սկիզբը: Այնուհետև մարդիկ եկեղեցուց իրենց  տներն են տանում վառվող մոմերն ու իրենց բակերում վառում խարույկը, որը ժողովրդական գեղեցիկ ավանդույթ է: Իսկ փետրվարի 14-ին Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվում է նորապսակների օրհնության կարգ: