• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր ծնունդդ, ՈՒՍՈՒՑԻՉ

Այսօր` 11.02.2013թ.-ին Հակոբ Հակոբյանի  64-րդ ծննդյան օրն է: Մենք բախտ չունեցանք լինելու նրա աշակերտները: Սակայն ՈՒՍՈՒՑՉԻՆ հարգանքի տուրք մատուցելը մեր պարտքն է: Իսկ հարգանքը գործով է իմաստավորվում: Հակոբ Հակոբյանի և Աշոտ Տիգրանյանի` դեռ 2006 թվականին կազմած ծրագրի (տես այստեղ` Աշոտ Տիգրանյանի բլոգում) հիման վրա մենք սկսել ենք «Իրականություն» մեգանախագծի իրականացումը, որի առաջին փուլը «Օրբելի եղբայրներ» նախագիծն է:  

Մենք համոզված ենք, որ արարչածին երջանկությամբ է պարուրված Ձեր հոգին, ՈՒՍՈՒՑԻՉ:

Իզաբելլա Խանզրատյանի, Աստղիկ Մարկոսյանի, Արեգ Հովակիմյանի, Նարեկ Հովակիմյանի, Վահե Ղարիբյանի անունից