• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ակումբն աշխատում է ծանրաբեռնված

 

Բաց դաս, բաց դաս, բաց դաս: Բովանդակ օր՝ իր բոլոր չափիչներով: Ակումբի եռուզեռը սկսեց Մարգարիտ Սարգսյանը, հետո եկավ լրացնելու Վահրամ Թոքմաջյանը, իսկ ամբողջացրեց Յուրա Գանջալյանը:  Երեք հետաքրքիր ցուցադրություն, բազմաթիվ հետաքրքրված հայացքներ և հյուրեր ու անընդհատ վազք:

Հետո հերթը գործընկերներին  էր:  Intel-ի նոր ուսումնական նեթբուքը ներկայացրեց Unicomp ընկերության ներկայացուցիչը, ապա հերթը  <<Նաիրի>>  ՏՏ կոնսորցիումինն էր՝ իր ծրագրերով, որին մասնակցեցին միայն դասվանդողները, չնայած այն հանգամանքին, որ այս նախագծերի շահառու խումբ կարելի է դիտարկել սովորողներին:

Ժամը 19:00-ից  սկսած սպասում էինք  Լոռվա  հյուրերին,   բայց  ոնց որ թե Մարոն կորել էր... Նրանք եկան, երբ արդեն 20:30  էր: