• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչենք մեր ժամանակակիցներին

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը և «Լուսաստղ» ամսագիրը ներկայացնում են նոր նախագիծ՝ «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» խորագրով:
Բոլորս էլ գիտենք, որ հայ գրականությունը չի վերջանում քսաներորդ դարով: Քսանմեկերորդ դարը նույնպես զուրկ չէ տաղանդավոր գրողներից, որոնք իրենց խոսքը հանձնում են ինչպես թղթին, այնպես էլ մեդիային՝ կայքերում, բլոգներում, գրական պորտալներում հրատարակելով իրենց ստեղծագործությունները:
Եկեք խոստովանենք, որ բավականչափ լավ չենք ճանաչում նրանց, չնայած նրանք ապրում են մեզ հետ նույն քաղաքում, այցելում են նույն սոցիալական կայքերը, դիտում են նույն հեռուստահաղորդումները և շատ մոտ են կանգնած մեզ:
«Ճանաչենք մեր ժամանակակիցներին», անվանումն արդեն ամեն ինչ ասում է: Եկե՛ք ճանաչենք նրանց՝ այն գրողներին, ովքեր գրում են նախ և առաջ մեզ համար՝ ժամանակակից ընթերցողների համար:

Գրողին ճանաչել չի նշնակում միայն ընթերցել: Մի գրքում կարդացել էի, որ ընթերցողը կամ չի կարդում, կամ, եթե կարդում է, մոռանում է: Եկեք ապացուցենք, որ դա այդպես չէ: Որպեսզի կարդացած պատմվածքը, կամ ֆլմը, որ դիտել ենք, դառնա մերը, պետք է լրջորեն մտածել կարդացած-տեսած-լսածի մասին: Միտքը դառնում է բառ, բառը՝ հոդված, ֆիլմ, աուդիոգիրք, վերլուծություն, քննադատություն, քննարկոմ, բանավեճ, և կարդացածն արդեն անկասկած մերն է:
Մեր շարքը որոշեցինք բացել Արամ Պաչյան գրողով:

Ինչո՞ւ հենց նա:

Որովհետև ինչպես և մենք՝ սեբաստացիներս, Արամը նույնպես ակտիվորեն դրսևորվում է մեդիայում և իր գործով այնպես է անում, որ առանց մեդիա կրթություն (նաև ինքնակրթություն) չլինի:
Նախագծի մեկնարկին առաջարկում ենք կարդալ Արամ Պաչյանի «Գրադարաններում ապրող մարդկանց մասին» պատմվածքը:

Հարցերը, առաջարկները, ռեսուրսները և մեդիանյութերը ուղարկեք [email protected] կամ  [email protected] էլ.հասցեին:

Արսենյան Սոնա