• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծնողական սեմինար

Ծնողական սեմինարին մասնակցում էին 12-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ: Արհեստների ավագ դպրոցի ղեկավար Էլեն Թադևոսյանը ներկայացրեց սեմինարի թեման:Կրթահամալիրի քոլեջի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը ներկայացրեց 2013 թվականի 12-րդ դաարանցիների մասնագիտական  դիպլոմային նախագծերին ներկայացվող պահանջները,  պատասխանեց հարցերին: Այս տարի դիպլոմային նախագծի հայտ ներկայացրել են 40 սովորող, ովքեր մինչև հունիս ամիսը հրապարակելու են իրենց մանագիտական բլոգները: Նաիրա Նիկողոսյանը ասաց, որ այս սովորողների համար հատուկ դասընթացներ կկազմակերպվեն մասնագիտական բլոգավարության մասին, ծնողները պարբերաբար կտեղեկացվեն աշխատանքների մասին: