• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենի լեզվի սեմինարը

 

«Լրագրություն» ակումբային գործունեությունը ներկայացրեց Նոյեմի Անդրեասյանը:

Հիմնական դպրոցի դասավանդող Գոհար Բալջյանը ներկայացրեց գրականության ուսուցման իր ծրագիրը:

Մարինե Ամիրջանյանը խոսեց 5-6-րդ դասարաններում գրավոր և բանավոր խոսքի մշակմանն ուղղված աշխատանքների, սովորողների կազմակերպած առցանց դասերի, արտադասարանական ընթերցանության նյութերի մասին:

Միջին դպրոցի դասավանդող Նունե Մովսիսյանը մանրամասնորեն ներկայացրեց գրականության մեդիափաթեթները, իսկ Կարինե Պետրոսյանը` տեխնոլոգիական դասարաններում աշխատանքի իր մեթոդը:

Նաև հնչեցին մի քանի հարցեր` առցանց քննարկումներին առնչվող, լսվեցին առաջարկներ:

Այս սեմինարներն իրենց օգտակարությունն ունեցան. լսեցինք միմյանց, փոխանցեցինք իրար մեր փորձը: Ընդ որում, ամեն օրվա սեմինարներն ուղեկցվում էին քննարկումներով:

Շնորհակալություն վարողներին և մասնակիցներին: