• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասարակագետների սեմինարը կամ ինչպես սկսվեց մեր Ձմեռային դպրոցը

Երկար ու սպասված ձմեռային արձակուրդներից հետո վերջապես վերադարձանք աշխատանքի: Նոր դպրոցն իր հյուրընկալ դռները բացեց մեր առջև: Չնայած դպրոցում ցուրտ էր, բայց Լուսինե Փաշայանն ու Նոր դպրոցի մյուս գեղանի օրիորդները ջերմացրին մեզ իրենց ձյունաճերմակ ժպիտներով և աշխատելու նոր եռանդ հաղորդեցին:

Հասարակագետներով հավաքվեցինք սեմինարի: Վաղուց նման բախտի չէինք արժանացել: Ընկեր Վահրամը, վերհիշելով գալիք սերունդների կարևորության ու ներկա սերունդների ռեպրոդուկտիվության(վերարտադրողականության) մասին, բողոքեց ցրտից: Լուսինե Փաշայանը ստիպված եղավ մեկ անգամ ևս ժպտալ մեզ: Ինչպես միշտ, քննարկեցինք ամեն ինչ՝ սկսած առարկայական ծրագրերից մինչև ուսումնական բլոգներ:

Հետո պարեցինք, օգտվեցինք Նոր դպրոցի հյուրասիրությունից: Հարիսան շատ լավ էր ստացվել:

Հ.Գ. Նոր տարվա համար նման սկիզբը բավական հուսադրող է: