• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական կայք, բլոգ

 

Իսկական ուսումնական միջավայր. այ ասպես կարող եմ բնութագրել այսօրվա«Ուսումնական կայք, բլոգ »  թեմայով սեմինարը, որը վարում էր Հերմինե Անտոնյանը:
Հերմինեն ներկայացրեց ուսումնական կայքին և բլոգին ներկայացվող պահանջները. ինչպես կարելի է բլոգը դարձնել գրավիչ, ընթերցվող, ուսումնական և, ի վերջո, գումար աշխատել բլոգի միջոցով: Նա ներկայացրեց այն թերությունները, որոնք ունեն մեր բլոգները. օրինակ պետք է անպայման նշել կրթահամալիրի անունը, գրել թե ինչի մասին է բլոգը, դնել հղումներ այլ բլոգներից ու կայքերից, ունենալ սեփական դիզայն, վիջետներով չծանրաբեռնել և այլն: Նշվեց նաև բլոգի գնահատման կարգը. թե ինչպիսի նյութեր պետք է լինեն, ինչքան պետք է լինի բլոգի տարիքը և այլն:
Այսպիսի սեմինարները ոգևորիչ են, աշխատելու, սովորելու, կատարելագործվելու ցանկություն առաջացնող: