• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ակումբների խորհրդի նիստը

 

Այսօր կայացավ ակումբների խորհրդի երկրորդ նիստը:
Նիստերը անցնում են գործնական, աշխատանքային մթնոլորտում: Այսօրվա նիստում ակումբների ղեկավարները ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքները, խնդիրները, դիջիթեքին մասնակցելու նյութերը: Ներկայացան էկոհայրենագետները, անգլախոսները և Խաղարկային դատարանը: Եղել են որոշ թերացումներ, խնդիրներ, որոնք փոքր ինչ խոչընդոտել են ակումբների գործունեության ընթացքին, սակայն դրանք կշտկվեն արդեն երկրորդ կիսամյակից:
Վահրամ Թոքմաջյանը կարևորում էր ակումբների համագործակցությունը և Ավագ դպրոց -վարժարանի ակումբի տարածքի օգտագործման ծրագրերը, ուստի նրա հարցադրումները ուղղված էին դրանց:
Սուսան Մարկոսյանին հետաքրքիր էր,թե ակումբները իրենց գործունեության ընթացքում ինչպիսի խնդիրներ են ունեցել, ինչ են նախատեսում փոխել գործունեության մեջ:
Բոլորը շատ ոգևորված են, լցված նոր գաղափարներով և դրանք իրականություն դարձնելու մղումով: