• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեքյան հերթական սեմինարը

Դիջիթեքի նախապատրաստմանն ուղղված հերթական սեմինարն էր: Ուսումնական նյութեր անվանակարգի աշխատանքներին ներկայացվող պահանջները բուռն քննարկման թեմա դարձան թե՛սեմինարավարի՝ Վահրամ Թոքմաջյանի և թե՛մասնակից ուսուցիչների համար: Քննարկումը շատ հեռուն գնաց՝ ընդհուպ մինչև պատմության խորքերը՝ Վարդանանք, Վասակյանք: Շատ կարևոր հարցադրումներ հնչեցին կրտսեր և ավագ դպրոցների աշակերտների՝ դիջիթեքին ներկայացված նյութերի գնահատման չափանիշների հետ կապված:  Որոշվեց  վաղվա սեմինարն ավելի արդյունավետ դարձնելու համար աշխատել փոքրիկ խմբերով և գնահատել ներկայացված նյութը ըստ դիջիթեքյան պահանջների: