• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցիչների ձմեռային դպրոցը Դպրոց պարտեզում. առավոտյան ընդհանուր պարապմունք

Այսօր կրթահամալիրի բոլոր ուսուցիչներին հյուրընկալել է Դպրոց պարտեզը: 

Իրենց հատուկ հյուընկալությամբ էին դիմավորում բոլորին, ուղեկցում էին դասարանները, որտեղ պետք է մասնակցեին սեմինարներին: 

Դասասենյակների դռների վրա փակցված էին սեմինարների ու սեմինարավարների անունները, որպեսզի յուրքանչյուրը կարողանա հեշտությամբ կողմնորոշվել: 

Ինչպես երեկ, այսօր էլ օրվա ռեժիմը կազմակերպված է երկու բաժնով. առարկայական սեմինարները զբաղեցնելու են օրվա առաջին մասը, իսկ երկրորդ մասում ուսուցիչները զբաղված են լինելու դիջիթեքյան նախապատրաստումներով: 

Ընդմիջմանը սպասվում է համեղ հյուրասիրություն: