• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագետների թեժ սեմինարը

 

Ուսուցիչների ձմեռային դպրոց. բնագետների առաջին սեմինար:
Բնագետները, ինչպես միշտ, շատ ակտիվ էին. քննարկումներ, հարցեր, դժգոհություններ: Հասմիկ Նալբանդյանը ներկայացրեց բնագետներին հուզող հարցադրումներ, դիջիթեքին մասնակցելու հայտեր, Ձմեռ մեդիաօլիմպիադան:
Սեմինարը անցավ բավականին թեժ ու անիմաստ լարվածության մթնոլորտում: Էմանուել Ագջոյանը ներկայացրեց իր բլոգը, որպես ուսումնական տիրույթ, բայց այն այդքան էլ մեծ հավանության չարժանացավ մասնակիցներից մի մասի կողմից, քանի որ նրանք կարծում են, որ աշխարհագետները էկոլոգիայից շատ հեռու են, պատկերացում անգամ չունեն, թե այդ առարկան իրենից ինչ է ներկայացնում, ու տեսնես թե այս աշխարհագետները ի՞նչ էկոլոգիա են դասավանդում…
 Ինչևէ, յուրաքանչյուր մարդ իր կարծիքը ունի և հակառակը ապացուցելու հնարավորություն:
Այնուամենայնիվ սեմինարը կայացավ: