• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Սիրելի Սեբաստացի աշակերտ, ուսուցիչ,  ծնող, աշխատակից և տնօրեն շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ ծննդյան այս գեղեցիկ տոնի առիթով:

Բարձրյալն Աստծո կամոք նորից մեր առջև բացվում է կյանքի մի նոր հանգրվան՝ նոր թվով արտահայտված 2013-ը:

2013 անգամ բեթղեհեմյան մսուրից ճառագող լույսը որպես բերկրանք ու խինդ ծավալվում է համայն մարդկության վրա: Հիսուս մանկան Սուրբ Ծննդյան տոնը՝ <<Ողջոյն տուք միմեանց, Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ>> բուրվառվող ու խնկարկվող ավետիսով կրկին մեր հոգում վառում է հույսի, հավատի և սիրո ջահեր:                                      2013-ամյա  Փրկչի  << Սիրեցէք զմիմեանս>> նվիրական հորդորով շենացնենք ու հզորացնենք Հայոց սրբասուրբ երկիրը:

Մաղթում ենք, որ Նոր Տարին երջանկաբեր խաղաղությամբ մտնի ձեր օջախներից ներս՝ դառնալով սպասված հաջողությունների ու բարեբերության խթան՝ Հայաստան աշխարհի և անկոտրում հավատքով թրծված հայության համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծննդյան ավետիսով և օրհնությամբ՝  

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան