Ոսումնասիրության համար հիմք է ծառայել www.mskh.am-ում հրապարակվածուսումնա-հայրենագիտականճամփորդություններիկարգը, ենթակայքերի՝ ուսումնական ճամփորդություններ բաժինները, ուսումնական ճամփորդությունների մասին աշխատակազմի ղեկավարի տրամադրած տեղեկատվությունը (հրամաններ) և նրա հետ հարցազրույցը:
Գնահատման ծառայությունն ուսումնասիրել է սեպտեմբեր ամսվա ուսումնա-հայրենագիտականճամփորդություններիկարգում(այսուհետ՝ կարգում)նշվածպարտավորություններիկատարմանցուցանիշները:
Համաձայն կարգի` ուսումնականճամփորդությունները (այսուհետ` ճամփորդություն) առարկայականծրագրիբաղկացուցիչներն են: Ճամփորդությունըկազմակերպվումէկրթահամալիրիտնօրենիհրամանով:
Սեպտեմբեր ամսվա ուսումնական ճամփորդությունների բոլոր հրամանները առկա են, որոնք հավաքվում են աշխատակազմի ղեկավարի էլեկտրոնային մատենավարության համապատասխան բաժնում: Հրամանում, համաձայն կարգի, նշված է մեկնելուվայրը, օրը, ժամը, մասնակիցներիցուցակը, ճամփորդությանղեկավարը (սովորողներիթիվը10-իցավելիլինելուդեպքում` ղեկավարիտեղակալը կամտեղակալները), ճամփորդությանկազմակերպմանֆինանսականաղբյուրները, փոխադրամիջոցը:
Համաձայն կարգի ճամփորդության մասին հայտը ուսուցողական ծրագրիղեկավարը երկու օր առաջ ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին:
Գնահատման ծառայության ուսումնասիրության ցուցանիշներով կարգում նշված այս կետը հաճախակի է խախտվում: Այս մասին հաստատում է նաև աշխատակազմի ղեկավարը իր հարցազրույցում: Խախտումները հիմնականում վերաբերում են քաղաքում և քաղաքամերձ շրջաններում կազմակերպված ճամփորդություններին:
Համաձայն կարգի քաղաքում թանգարան, ցուցահանդես կարճ ատևայցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին: Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են միայն ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին:
Կարգում նշված այս կետերը նույնպես պահպանվում են, բացառությամբ միջազգային մրցույթների, որոնց մասնակցության համար կրթահամալիրը հատուկ հրավեր է ստացել (Վրաստան՝ «Ընթերցում ենք Շոթա Ռուսթավելի» և «Լեոնարդո Դա Վինչի» նորորարական մրցույթ):
Համաձայն կարգիՃամփորդության պատճառով չպարապվող ուսումնական պարապմունքները ենթակա են լրացման` ճամփորդությունից առաջ կամ հետո տվյալ առարկայի ժամերի փոխարեն դրվելով կամ այլ ժամերի նշանակվելով: Ճամփորդության պատճառով բացթողնված շաբաթ օրվա ուսումնականպարապմունքները սովորողը լրացնում է սահմանված կարգով:
Հարցումներս համաձայն (սովորող, դասավանդող, դպրոցի ղեկավար, գրասենյակի ղեկավար) այս կետը նույնպես խախտվում է (առաջարկում եմ այն վերաձևակելպել):
Համաձայն կարգի Ճամփորդության հաջորդ օրը ղեկավարը էլեկտրոնային հաշվետվություն է ներկայացնում ուսուցողական ծրագրի ղեկավարին, մասնակից սովորողների խումբը նյութ է տալիս կրթահամալիրի կայքում տեղադրելու համար` ընդգրկելով նկարներ:
Գնահատման ծառայությունը ուսումնասիրել է կրթահամալիրի կայքը, դպրոցների ենթակայքերի ուսումնական ճամփորդություններ բաժինները: Այսպիսի բաժին չունեն Արհեստագործական դպրոցը և Միջին դպրոցը: Սակայն այնտեղ ևս առկա են ուսումնական ճամփորդության մասին տեսանյութ, ֆոտոշարք, սովորողների տպավորությունները պատմող նյութեր: Հաշվետվության դեպքում նույնպես հաճախակի են խախտումներ եղել. Ճամփորդությանղեկավարը էլեկտրոնայինհաշվետվությունը ուսուցողականծրագրիղեկավարինչի հանձնում ըստ կարգի, իսկ ավելի հաճախ դրանք բացակայում են:
Համաձայն կարգիճամփորդության ժամանակ սովորողի անվտանգության համար պատասխանատու է ճամփորդության ղեկավարը: Ճամփորդություն գնացող խմբի մոտ պարտադիր է առաջին բուժօգնության արկղիկի առկայությունը
Գնահատման ծառայության ուսումնասիրության արդյունքում սեպտեմբեր ամսվա ճամփորդությունների ընթացքում արտակարգ պատահար չի գրանցվել: Ճամփորդության հայտում նշվել է առաջինբուժօգնությանարկղիկի առկայության մասին: