• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձագանք...ներ

Անտոնյան Կարինե /գրադարանավար/

Այցս Մխիթար Սեբաստացի կրթահամալիր վաղուց էր ինձ համար երազանք:
Դպրոցը որպես տիպային դպրոց շատ ընդօրինակելի է: Կրթական պրոցեսին ընդգրկված են անձամբ աշակերտները, որը ըստ իս բարձրացնում է աշակերտի որպես անհատ ձևավորման գործընթացի պրոցեսը:
Գրադարանն, ինձ որպես գրադարանավարի, շատ գրավեց իր հագեցվածությամբ, գրադարանավարների աշխատանքի կազմակերպվածությունը, աշակերտներին այդ աշխատանքին ընդգրկելը շատ նախանձելի է և ցանկալի է ունենալ գոնե դրա մեկ հարյուրերորդականը մեզ մոտ՝ դպրոցում:

Արմենուհի Խալաթյան /փոխտնօրեն/

Ինձ համար անչափ հետաքրքիր էր լինել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ որպես այլընտրանքային ուսուցման կենտրոն:
Աշակերտները այստեղ դառնում են անհատներ, ունեն ինքնուրույն ընտրելու և սովորելու այն, ինչը իրենք կարևոր և ճշգրիտ են համարում. Նրանք վաղը կարող են դառնալ լիդերներ, հասարակության լիարժեք անդամներ: Ես հաճույքով և մեծ պատասխանատվությամբ կաշխատեի նման դպրոցում:

Գուրգեն Տարախչյան/Փոխտնօրեն/

Ուրախ ենք, որ համագործակցության առաջարկությամբ հանդես եկան երկու կողմերն էլ: Մեծ հաճույքով կաշխատենք նման հոյակապ դպրոցի հետ:

Ալվարդ Ազիզյան/Ինֆորմատիկայի ուսուցչուհի/
Այցելելով կրթահամալիր ստացա գերագույն հաճույք: Շփվելով սաների հետ, զգացի որ դաստիարակում են անհատների: Զգացվում էր ջերմ և բարեհամբույր վերաբերմունք: Կահավորված լինելով ժամանակակից տեխնոլոգիաներով դասերը անցնում էին հետաքրքիր քննարկումներով, որտեղ յուրաքանչյուրի խոսքը գնահատվում էր:
Որոշեցինք համագործակցությունը շարունակել:

Կառմեն Մանուկյան

Շատ դուր եկավ դպրոցի համատեղ աշխատանքը: Զարմանալի և գովելի էր /13-րդ դասարանցիների փաստը/:

Գրադարանը հարուստ էր և խնամված: MSKH.am կայքը իր մեջ ներգրավում էր զանազան տեղեկություններ տարբեր բնագավառներից: Գովելի է, որ երիտասարդ բլոգերների խոսքը ևս լսելի է հասարակությանը: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած է կրթահամալիրը: Շատ շոյված եմ բարեհամբույր վերաբերմունքի և լավ ընդունելության համար:

Շուրա Մարտիրոսյան

Հանդիսանալով մեր դպրոցի գրադարանավարը, ինձ շատ հաճելի էր ծանոթանալ Ձեր գրադարանին և այնտեղ տարվող աշխատանքներին: Շատ հաճելի էր փորձի փոխանակման առաջարկը, որը մեծ հաճույքով ընդունեցինք: Իմ կարծիքով մեր դպրոցների միջև կձևավորվի լավ բարեկամական հարաբերություններ:

Շուշանիկ Հարությունյան

Այսօր ես իսկապես հիացած եմ այն դպրոցներով, որոնցով մենք շրջեցինք: Բոլորը յուրահատուկ անձնավորությունն էին: Ես շատ բան սովորեցի: Օրիանակ՝ ինչպես թվայնացնել գրքերը:

Իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեր ջերմ վերաբերմունքի համար: Եվ կցանկանամ շատ անգամներ հյուր գալ այստեղ:

Կուրղինյան Հայաստան

Շատ շնրոհակալություն Մխիթար Սեբաստացի դպրոցի անձնակազմին՝ բարեհամբույր հյուրընկալության և հյուրասիրության համար: Եթե դժվար չի էն խմորեղենի բաղադրությունը կասե՞ք:

Իրինա Տիրացույան

Ես այսօր ուղղակի հիացած եմ՝ այն ամենով, ինչ տեսա: Օրինակ՝ այդ դպրոցի երեխաների տաղանդով և նրանց ձեռքի աշխատանքներով:

Դեմիրճյան Սյուզաննա

Շատ հետաքրքիր էր տեսնել սովորելու այլընտրանքային դպրոց, որը բարձրացնում է սովորելու մակարդակը և կոտրում կարծրացած մտածելակերպը:

Անահիտ Ասատրյան

Հաճելի էր ծանոթանալ զարգացած մարդկանց հետ, որոնք նաև մեր հասակակիցներն էին: Խոսքերն ավելորդ են…

Աննա Խաչատրյան

Ես հիացած եմ Ձեր դպրոցով, քանի որ տեսնելով Ձեր աշխատանքը փոխվեց իմ աշխարհայացքը:

Ամալյա Գրիգորյան

Ինձ համար կարևոր էր և հաճելի՝ ծանոթանալ Ձեր դպրոցի միջավայրին:

Վարդուհի Ռուշանյան

Ես շատ շնրոհակալ եմ Ձեզանից, քանի որ Ձեր դպրոցը այն դպրոցներից էր, որոնք հանրապետությունում կարող են փոխել կրթահամակարգը:

Հրանտ Կարապետյան

Ամեն ինչ սքանչելի էր…

 

 

Լևոն Հարությունյան

Կյանքում մարդուն քիչ արժեքներ են զարմացնում, հատկապես ինձ՝ քիչ արժեքներ կան, որոնք ինձ մինչև օրս զարմացրել էին: Սակայն այսօրը….Ախ այսօրը…Ինչո՞ւ ավարտվեց: Չէ՞ որ ամեն ինչ այդքան հիանալի էր: Սակայն երբեք չենք ընկճվում, քանի որ ամեն ինչ առջևում է՝ համագործակցությունը նոր-նոր շարունակվում է: Նոր-նոր մենք կերտելու ենք մի նոր պատմություն, որի արքաները լինելու են Սեբաստացիները և Գյումրիի 8-րդ դպրոցի աշակերտները: Եկեք նայենք առաջ, որովհետև դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու: Տեսնելով անցած ճանապարհի մի քանի էտապներ, մենք հասկացանք, որ աշխարհս ավելի է գեղեցկացել, իր ունեցած գեղեցիկ մարդկանցով՝ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐՈՎ: Իրոք այցի նպատակն էր՝ շփումը և այն ստացվեց: Ձեռք բերեցի ընկերներ, տեսա՝ հներին, ուրախացա՝ նորերով, ոգևորվեցի հրաշալի ուսուցչական անձնակազմով և իհարկե նրանց առաջնորդով:
Մի խոսքով հրաշալի մթնոլորտ, փայլուն կոլեկտիվ, համագործակցության եզրեր, գաղափարական ընկերներ, <<անտանելի>> ուրախություն և իհարկե բավարարվածության մեծ զգացում:

Ընկեր Վահրամ, ահա և կարծիքները... կրկին անգամ շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ