• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցների սեմինարը

Այսօր կրթահամալիրի ավագ դպրոցները՝ Ավագ դպրոց վարժարան, Գեղարվեստի և Արհեստագործական, ներկայցնում էին ձմեռային ճամբարային ծրագրերը:

Լուսինե Մանուկյանը խոսեց Գեղարվեստի ավագ դպրոցի ճամբարային նախագծերից. ձմեռային պլեներ, ներկայացնում ենք մեր դպրոցը Հայաստանի քաղաքներում և գյուղերում, ամանորյա դիմակահանդեսի նախապատրաստական աշխատանքներ, մեր միջավայրը՝ մեր ձեռքերով` էկոնախագիծ, կավե և գիպսե նվերների պատրաստում, միջավայրի տոնական ձևավորում, ամանորյա դիմակահանդես Գեղարվեստի ավագ դպրոցում:

Էլեն Թադևոսյանը ներկայացրեց Արհեստագործական ավագ դպրոցի «համեղ» նախագծերը. «Սնունդ և խոհանոց» նախագծի շրջանակներում այցելություններ Հայաստանի տարբեր մարզեր, ամանորյա դիմակահանդեսի նախապատրաստական աշխատանքներ, միջավայրի ձևավորում, տոնական ցուցահանդես վաճառքի նախապատրաստություն, ուսումնական ճամփորդություններ, այցելություններ այլ դպրոցներ ,նոր կապերի հաստատում:

Գևորգ Հակոբյանն էլ ներկայացրեց Ավագ դպրոց վարժարանի ճամբարային առօրյան. ակումբային գործունեություն, պատրաստություն Digiteg-ին,նախապատրաստվում ենք Ամանորին և Սուրբ ծնունդին, բարեկարգում ենք մեր շրջապատը, մարզական միջոցառումներ, տոնական երգ ու պարի ուսուցում:

Այսօրվա սեմինարին տիար Գևորգը ներկայացրեց մի հետաքրքիր առաջարկ՝ ավագ դպրոցի համակարգող. սովորողների մի փոքրիկ խումբ ընտրելու է իր համակարգողին: Համակարգողը հետևելու է սովորողի առաջադիմությանը, հաճախումներին, մասնակցությանը կրթահամալիրի առօրյային, կայքին և այլն:

Սեմինարը անցավ քննարկումներով, հարց ու պատասխանով, առաջարկներով: