• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բոլորն անկաշկանդ էին

<<Ապոլլոն>>  գիտակների ակումբը և <<Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում>> հ/կ-ն համատեղ, կազմակերպեցին դասընթացներ(դրանք դեռ շարունակվում են) <<Մարդու իրավունքները, միջմշակութային երկխոսությունը և հանդուրժողականությունը` հանուն խաղաղության>> ծրագրի շրջանակներում: Դասընթացներին մասնակցում են 14-18 սովորողներ: Այն կազմակերպվում է ոչ ֆորմալ կրթության ձևի մեջ և բավականին արդյունավետ է: Հետևելով առաջին երկու օրերի աշխատանքերին` մասնակիցներին խնդրեցի մեկ նախադասության շրջանակներում ներկայացնել իրենց տպավորությունն այդ դասընթացից: Ստորև ներկայացնում եմ կարծիքները.

Դասընթացն ինձ համար արդյունավետ էր, քանի որ այս նախագիծն ինձ տվեց ինքնարտահայտվելու միջոց: Մարինա Մնացականյան 10-րդ դասարան

Սա ինձ համար միջոց էր մարդկանց վերաարժևորելու և հասկանալու, որ մինչ մարդուն քննադատելը` պետք է նախ և առաջ քեզ զգաս նրա կարգավիճակում: Ռուզաննա Ամիրխանյան 11-րդ դասարան

Ես համոզվեցի, որ չնայած իրենց ծնվելու պահին բոլոր մարդիկ հավասար են, բայց կյանքի ընթացքում հասնում են տարբեր աստիճանների` տարբեր առումներով: Աիդա Գրիգորյան 11-րդ դասարան

Հասկացա, որ պետք է մարդկանց ճանաչել ոչ թե արտաքինին նայելով, այլ նրանց հետ շփվելով և կապ չունի մարդը ինչ-որ խմբավորման մեջ է, քեզանից տարբեր է, թե ոչ: Սյուզի Կարապետյան 11-րդ դասարան

Մարդկանց պետք է ճանաչել` ճանաչելով նրանց տեսակը: Ավետիս Հարությունյան 11-րդ դասարան

Այս նախագիծը մեզ թույլ է տալիս ինքաարտահայտվել, զարգացնում է աշխարհայցքը, կարողանում ենք ավելի ճշգրիտ և տրամաբանված դատել այն երևույթները, որոնք առկա են մեր շրջապատում: Վիտալի Գրիգորյան 11-րդ դասարան

Ինչու եմ մասնակցում այս դասընթացներին, որովհետև ինձ հետաքրքրում է այլոց տեսակետները, դրան նպաստեց նաև հետաքրքիր ֆիլմի դիտումը: Իզաբելլա Խանզրատյան 11-րդ դասարան

Այս դասընթացը ինձ համար շատ հաճելի էր, քանի որ բանավեճերի արդյունքում կարողանում էի հասկանալ մարդկանց մտքերը և զարգացնել իմ մտքերը: Նելլի Գսպոյան 10-րդ դասարան

Ինչքան մարդ կա, հինգ այդքան ավել կարծիք կա: Եվ ինձ հետաքրքիր է լսելով դրանք, ձևավորել իմ կարծիքը: Աստղիկ Մարկոսյան 11-րդ դասարան

Այս դասընթացներից ես սովորեցի ամեն ինչի հանդեպ լինել առավել հանդուրժող: Երևի միայն դա: Կիմ Բալայան 11-րդ դասարան

Ես ինձ առաջին անգամ էի պատկերացնում <<գործազուրկ, միայնակ մոր դերում>>: Դերային խաղը ինձ տվեց հնարավորություն հասկանալ այլոց խնդիրները: Հայկ Ղազարյան 11-րդ դասարան

Ես հասկացա, որ առաջին հայացքից պետք չէ կարծիք կազմել մարդկանց մասին: Պետք շփվել և ճանաչել: Նաիրա Սիմոնյան 10-րդ դասարան

Կարող եմ ավելի շատ ազատ խոսել: Էդգար Եղիազարյան 11-րդ դասարան

Շատ երկար պետք է շփվես մարդու հետ, որպեսզի հասկանաս նրան ու շատ տպավորված եմ: Գառնիկ Արզումանյան 11-րդ դասարան