• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամփոփիչ կլոր սեղան արցախցի հյուրերի հետ

Նոյեմբերի  24-ին՝ փոքրիկ ճամփորդությունից առաջ, Դպրոց-պարտեզում տեղի ունեցավ կլոր սեղան արցախի և կրթահամալիրի ուսուցիչների  մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփեցինք եռօրյա վերապատրաստումների արդյունքները: Արցախցի ուսուցիչները առաջարկեցին, որ հաջորդ վերապատրաստումները լինեն ավելի երկարատև և կազմակերպվեն վերապատրաստումներ նաև իրենց  տնօրենների համար: Արցախի ուսուցիչները, ներկայացրեցին իրենց անհանգստությունները, միասին փորձեցինք գտնել դրանց լուծումները, քննարկեցինք հետագա համագործակցւթյան ձևերը, քայլերը: Հանդիպման ընթացքում պարզեցինք, որ բոլոր ուսուցիչներն արդեն ունեն իրենց էլեկտրոնային հասցեները, կարողանում են օգտվել դրանցից, բացվել են դասարանական բլոգներ, որտեղ արդեն տեղադրված են մի քանի նյութեր. այսպիսի գործիքներ ունենալով՝ կապը կարելի է շարունակել անընդհատ և արդյունավետ: