• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոնի առաջին հյուրը

info.mskh ակումբ

Այսօր` առավոտյան,  մեզ շնորհավորելու էր եկել «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի օգնական Լիլիթ Ադամյանը: 

Նա շրջեց Մայր դպրոցում, տեսավ տոնին պատրաստվող արհեստանոցները, մեր «Սեբաստիա» համերգասրահը, Ավագ դպրոցի ակումբը: 

Լիլիթ Ադամյանը հույս հայտնեց, որ փոխհամագործակցության, փոխայցելությունների արդյունքում մեր կրթահամալիրի փորձն ու ձեռքբերումները կտարածվեն նաև այլ դպրոցներում: