• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով վերապատրաստում Երևանի թիվ 78 դպրոցում

Երևանի թիվ 78 դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանի պատվերով մենք` Հերմինե Անտոնյանը և Նունե Մովսիսյանը, հոկտեմբերի 22-24-ը իրականացրինք «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի վերապատրաստումներ:

Վերապատրաստումների ընթացքում  Երևանի թիվ 78 դպրոցի ուսուցիչները ծանոթացան «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի կրթահամալիրյան փորձին, ներկայացրինք համակարգչային ծրագրերի, ինտերակտիվ գործիքների կիրառումը ուսուցման մեջ, ուսուցիչները կատարեցին գործնական աշխատանքներ, պատրաստեցին նոր որակի ուսումնական նյութեր, ծանոթացան էլեկտրոնային նոր ռեսուրսների:

Որպեսզի ուսուցիչների պատրաստած ուսումնական նյութերն ու աշխատանքները թվային միջավայրում պահվեն` վերապատրաստման վերջին օրը նրանց համար բլոգ բացվեց