Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիրում տեղի ունեցավ հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի, դասավանդողների և ՊՈԱԿ-ի տնօրենի ու աշխատակիցների հետ:
Հանդիպումը հիմք դրեց նոր համագործակցության: Բնության հատուկ պահպանվող տարածքներում Սեբաստացի կրթահամալիրի սովորողները կկարողանան անցկացնել ուսումնական ճամփորդություններ, օլիմպիական ճամբարներ, ուսումնահետազոտական աշխատանքներ: Բնապահպանության առումով սա շատ կարևոր հանդիպում էր. Այդ տարածքները պահպանվում են մարդկանցից, նրանց ոչ ճիշտ օգտագործումից, սակայն մենք կարող ենք ապացուցել հակառակը` այդտեղ տարատեսակ էկոլոգիական, բարեկարգման, ուսումնական աշխատանքներ կատարելով:
Պարոն Սարգսյանը շատ ոգևորված էր մեր այցով և մեծ հեռանկարներ էր տեսնում կրթական և բնապահպանական այս երկու օղակների հանդիպումից:
Նրանք ներկայացրեցին իրենց պահպանության տակ գտնվող շրջանների ցանկը, նշեցին պահպանվող տեսակները, իրենց կատարած աշխատանքները:
Տիար Բլեյանն էլ իր հերթին ներկայացրեց մեր կրթահամալիրը, մեր ուսումնական նախագծերն ու նվաճած բարձունքները : Նա կարևորում է նախագծի իրականացումը, դրա հետագա զարգացումը ի շահ բնության, բնապահպանության: