• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենի լեզվի սեմինար-պարապմունքը

Մայրենիի սեմինարի ընթացքում ուսումնասիրեցինք Նունե Մովսիսյանի մանկավարժական բլոգը, քննարկեցինք այն որպես ուսումնական միջավայր կիրառելու նրա փորձը: Նշվեց, որ բլոգը՝ որպես վիրտուալ տարածք, որպես ուսումնական նյութերը, ծրագրերը, դասի պլանը՝ ըստ թեմաների, տնային առաջադրանքներն ու մեդիա-ստուգումների փաթեթները համակարգող գործիք, ամենահարմարն ու ամենաապահովն է:

Անդրադարձանք նաև օրագրի կիրառմանը: Առաջարկվեցին մի քանի տարբերակներ՝ ինչպես համակարգել օրագրում  կատարվող նշումները, ցուցադրվեցին օրագրի տված հնարավորությունների մի քանի նմուշներ:

Շատ կարևոր էր այն դիտարկումը, որ էլ.օրագիրը ըստ էության կարելի է սերտորեն կապել բլոգի հետ և մեկը մյուսին լրացնելով ստեղծել մեդիաուսումնական մի ամբողջական տարածք: