• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք ձրիակերներ ենք բուծում

Ինձ՝ որպես կայացող ազգագրագետի, խորապես հետաքրքիր է ցանկացած զանգվածային միջոցառում և հանրային իրողություն: Այս նկատառումից ելնելով էլ, սիրով միացա օգոստոսի 11-ին Ծաղկունք մեկնող խմբին: Մեր խումբը Ծաղկունքից մեկնեց Սևան, օրվա մնացած մասը լողափերից մեկում անցկացնելու համար: Շատ ուրախացա, երբ լողափին տեսա ոստիկաններ, որոնք շատ խիստ հայացքով նայեցին մեղսավորիս մորուքին: Մտածեցի._ՙՙջհանդամ, կարևորը կարգ են պաշտպանումՙՙ: Օրը նոր էինք սկսել վայելել, երբ մի ոմն ՙՙպլյաժային սուբյեկտ՚՚, Ճա-Ճա, Ճու-Ճու, Ճո-Ճո կամ որոշակի չեմ հիշում, թե ինչ խոսուն տեսակի անվանում ուներ,որոշել էր, որ իր՝ յապոնչիկատեսակի լողափային հեղինակությունը, ինչ-որ ջահիլներ սասանել, ու այդ հանգմանքից կատաղած, հայոց ոսկեղենիկ ՙՙգոհարները՚՚ շաղ տալով իր ոչ այնքան գեղեցիկ բերանից, վազվում էր լողափով այս ու այն կողմ, ջահիլներին սանձելու: Նայեցի աջ ու ձախ, հայացքով փնտրելով քիչ առաջ նկատվող ոստիկաններին: Ու ինչ տեսա, մի պահ ինձ թվաց, որ նրանք ծառս եղան նման անօրինականությունից և ուր որ է կհեձեն Քուռկիկ-Ջալալին ու սասունյան սուրը կիջեցնեն մսրանման վայ հերոսի գլխին: Բայց մի քիչ էլ ուշադիր նայեցի ու... Սին երազանքներս հօդս ցնդեցին: Ոստիկանների դեմքերը, որոնցից մեկը՝ ծաղկատար էր, երկրոդի աղվամազերը նոր էին սպառնում աճել, իսկ երրորդի դեմքին սկի մազ չկար(ժողովրդական բանահյուսություն՝ քյոսա), համաչափ գունատվել էին, մերօրյա ՙՙհերոսի՚՚ արդար ցասումը, ազգիս պարծանքներին՝ արևածաղիկ վաճառող տատիկին հերոսաբար նվաստացնողներին, մուրացկաններին ասլանաբար քշողներին ու իր ազատության համար պայքարող քաղաքացուն խրոխտ գնդակահարողներին՝ ամենայն հայոց ոստիկաններին, դրել էին անհարմար կացության մեջ: Հոգեկան ու բարոյական երկար մղումներից ու պայքարից հետո, ներկաների ճնշող հայացքների տակ, սրանցից մեկը համարձակություն ձեռք բերեց
(Վեդու կողմերի ժողովրդական առածն ասում է՝ կատուն էլ է տարին մեկ շուն պտտում) և շարժվեց դեպի վերոնշյալ սուբյեկտը: Ու... Ճա-Ճա-ն, Ճու-Ճու-ն, մի խոսքով այդ կողմերի Ռուբին Հուդը, ձեռքի մի թեթև շարժումով, ինչպես լինում է մեր դյուցազներգության մեջ, մի քանի վերստ այն կողմ շպրտեց ոստիկանի նոր հասունացող օրգանիզմը և հանգիստ շարունակեց իր գործը, մինչ չեկան նոր Ճա-Ճաներ, Ճու-ճուներ, Ճո-ճոներ և հանգստացրեցին սրան: Այս դեպքից հետո, լողափում հայտնվեցին Լոռվա ձորերի կտրիճները, որոնք ոչ այդքան կտրիճ էին հոգով, որքան օգտագործած սպիրտով: ՈՒ սկսվեց... հայացքիս անհույս դեգերումներն այլևս ոչ մի ոստիկան չհայտնաբերեցին: Ես էլ ստիպված եղա գործածել կենցաղային զինանոցը և բախտս բերեց,  որ դրանցից մեկը ճանաչեց իրենց զորամասի հեղինակություն՝ իմ ընկերոջը: Վատ է, բայց փաստ: Խորհելու ժամանակ շատ ունեցա:Փաստորեն սրանց ես եմ պահում, իմ ուսուցիչ ընկերն է պահում, շուկայում իր ընտանիքի գոյությունը քարշ տվող գյուղացին է պահում, 14 ժամ ոտքի վրա կանգնած վաճառողուհին է պահում: Մեր խղճուկ աշխատավարձերից, պետական համակարգ կոչված հրեշը հարկեր է գանձում, որ վախկոտ ոստիկանը ստանա չհարկվող աշխատավարձ, որ բուժկետում հարբեցողությամբ զբաղվով բժիշկը ստանա ուսուցչից երկու անգամ շատ՝ չհարկվող աշխատավարձ, որ դիրքերում կանգնած զինվորի վառելիքն ու ոտնամանը 5000 դրամով վաճառող սպա կոչվածը ստանա ուսուցչից 2.5 անգամ շատ՝ չհարկվող աշխատավարձ(իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերվում, կան նաև նվիրյալներ, բայց ափսոս դրանք շատ քիչ են): Մի խոսքով է... ավելի լավ է չշարունակեմ, առողջությունս խնայեմ:

Հ. Գ.

Չէի գրի այս մասին, եթե չիմանայի, որ մեր հոգնատանջ, սովալլուկ դեմքերով՝ օրնիբուն տքնող պաշտոնյաները, որոշել են պետբյուջեի ծանրության բեռը, մի քիչ էլ մեր ուսերին դնեն: Մեղք են չէ՞, հերիք չի իրենց գրպանից մեզ պահեն: