• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինար պարապմունքները շարունակվում են

 

Սեմինար պարապմունքները շարունակվում են կրթական  ծրագրերում: Շատ արդյունավետ ու հետաքրքիր էին դասավանդողի բլոգին‚ ենթակայքերին վերաբերող քննարկումները:  Կարծես թե եկանք այն համոզման‚ որ դասավանդողի բլոգի շնորհիվ  կարող ես  լիարժեք պատկերացում  կազմել տվյալ դասավանդողի  աշխատանքային գործունեության‚ նրա նախասիրությունների և այլնի մասին:  Այն կարող է դառնալ տվյալ ուսուցչի «անհատական թղթապանակը»‚ անձնագիրը:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում այսօր քննարկում ենք  SmartNotebook ծրագրով ստեղծվող դասին ներկայացվող պահանջներն ու չափանիշները: