• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվարների վերապատրաստում. օր չորրորդ

Դասընթացը  սկսվեց  առավոտյան  ժամը  8-ին: Օրը սկսեցինք mskh.am-ի «Ամառային կարաոկե» բաժնից, որտեղից սովորեցինք «Ա´րև, ա´րև դուրս արի» երգը: Այնուհետև սկսեցինք  ուսումնասիրել «Հանրակրթության պետական չափորոշիչ» -ից «Տարրական  դպրոցի չափորոշիչները»: Մինչ  քննարկումը  սկսվելը  բացատրվեց  դասի  նպատակի  և  խնդիրների  միջև  եղած  տարբերությունները: Սկսեցինք «Մտագրոհ» մեթոդով: Գնաց  մտքերի  փոխանակում:Յուրաքանչյուր մասնակցի բաժանվեց փաթեթ  «Տարրական դպրոցի պետական չափորոշիչները»: 
Տեքստին ծանոթանալուց հետո կատարվեց ավելացումներ «մտագրոհ»-ի ժամանակ արված մտքերին: Մասնակիցները բաժանվեցին խմբերի «Խճանկար»-ի մեթոդով: Յուրաքանչյուր խմբին տրվեց ծանոթանալ մի ոլորտի բովանդակային չափարոշիչներին:  Այն պատկերվեց թղթի վրա սխեմատիկ տեսքով: Խմբերը ուսումնասիրեցին և լսարանին ներկայացրեցին իրենց աշխատանքները: 30 րոպեանոց ընդմիջումից հետո շարունակվեց աշխատանքը: Ծանոթացանք power point ծրագրին: Մեկ առ մեկ բացատրվեց յուրաքանչյուր պատուհանի նշանակությունը: Խմբերի կատարած աշխատանքը թղթից տեղափոխվեց համակարգիչ: Տրվեց տեղեկություն սլայդ-շոուների մասին: Դասն ավարտվեց ժամը 15:00 ին: