• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարրական դպրոցի ուսուցիչների վերպատրաստում

2012թ. օգոստոսի 10-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  սկսվել է  «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում իրականացվող ուսուցիչների ատեստավորման վերապատրաստման սեմինարը:

Սեմինարը վարում են Նաիրա Նիկողոսյանն ու Գայանե Թերզյանը: Մեր խումբը կազմված է 15 դասվարից, որոնք ներկայացնում են Երևան քաղաքի տարբեր դպրոցներ: Յուրաքանչյուրիս ցուցաբերում են անհատական մոտեցում: Լսարանը հագեցած է բարձրակարգ տեխնիկայով` էլեկտրոնային գրատախտակ, նեթբուքեր, թվային ֆոտոխցիկ, պրոյեկտոր:  Յուրաքանչյուր ուսուցիչի հատկացված է անհատկան համակարգիչը:

Սեմինարի առաջին օրը ծանոթացանք խմբի անդամներին: Ծանոթացման այդ մեթոդը (անվանաքարտեր) շատ հետաքրքիր էր: Այն կարելի է կիրառել կերտսեր դպրոցի սովորողների միջև շփում հաստատելու համար:

Անցած երեք օրերի ընթացքում ուսումնասիրել ենք կրթական համակարգը կանոնա­կարգող ՀՀ օրենսդրությունը:  Ծանոթացել և քննարկել ենք ուսուցիչների, աշակերտ­ների և ծնողների իրավունքներն ու պարտականությունները: Խմբերի բաժանվելով կատարել ենք գործնական աշխատանք. ներկայացրել ենք օրենքով նախատեսված իրավունքներով ու պարտականություններով օժտված  ուսուցչին, աշակերտին, ծնողին՝ սիմվոլիկ պատկերներով:

Ծանոթացել ենք ՏՀՏ-ի այբուբենին. հիմնական սաքաշարին, ծրագրաշարին, Windows, Word, Paint, Power Point  ծրագրերին, կատարել ենք գործնական աշխատանքներ, որոնցիից մեկը հենց այս նյութն է: