• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասում ենք արգենտինացի մխիթարյաններին

Յարգելի պր. Բլեյան
Արդէն մեր աշակերտներուն ճամբորդութեան օրերը  կը մօտենան, եւ ես անոնց ճանապարհագիրը կը ջանամ վերջացնել, ուրեմն կ’ուզէի գիտնալ, եթէ  անցեալ տարուան պէս կը փափաքիք մեզի ընկերանալ հետեւեալ օրերը:
Երեքշաբթի 18/9, ժամը 13.30-14.00 մօտաւորապէս մեր աշակերտները պիտի այցելեն Արմաւիրի պր. Էուրնէքեանի դաշտը: Հոն այգիին մասին յատուկ բացատրութիւններ պիտի տան եւ պիտի ճաշեն:
Եթէ ձեզի համար անյարմար չէ, կը հրաւիրենք որ ձեր դպրոցէն պատուիրակութիւն մըն  ալ հոն ներկայ գտնուի այդ ժամուն եւ միասնաբար մասնակցին թէ այգիին գործունէութեան, բացատրուններուն ինչպէս նաեւ ճաշին. յետոյ միասին դէպի Օշական երթան եւ ձեր աշակերտները ձեւով մը մեր խումբին առաջնորդները ըլլան: 
Յարգանքով՝ Ատրիանա

Սիրելի Ադրիանա.

Ուրախացրիք մեզ: Ձեզ սպասում ենք ու պատրաստվում համատեղ ճամփորդությունների և ծրագրերի իրականացմանը:  Սեպտեմբերի 18-ին պրն Էռնեկյանի այգի և Օշական այցելելու հրավերն էլ ընդունում ենք սիրով: Հուսով եմ, որ ճամփորդության ձեր ծրագրում տեղ կհատկացնեք կրթահամալիր ձեր ավանդական այցելության համար: Մենք առաջարկում ենք նաև Հայաստանի անկախության տոնի առիթով միասին նվաճել Արագածի հարավային գագաթը կամ Արայի լեռը:
Սպասում ենք ձեզ սիրով:
Հարգանքով` Աշոտ Բլեյան