• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրակի տպավորություններն այս օրվանից

 

Այսօր առավոտյան համտեսեցինք թուրքական խոհանոցը: Ինձ հատկապես դուր եկան թուրքական օղաբլիթները՝ սիմիթը: Օրը խոստանում էր լինել խենթ: Այնուհետև մեր չարաճճիների խմբով իջանք սպասասրահ: Ի տարբերություն երեկվան՝ այսօր խցանումներ չկային,և մենք արագ հասանք մեր նպատակակետին ՝ Թաքսիմ: Առաջին հայացքից սովորական թվացող այս փողոցը իր նեղ ու հնաոճ նրբանցքներում իսկական հրաշքներ էր թաքցնում: Ամեն քայլափոխինմենք մի նոր բան էինք բացահայտում: Ներս մտնելով դրսից հասարակ թվացող հնամյա շինությունները` բացահայտում էինք մի նոր աշխարհ:Երկար զբոսնելուց հետո մենք հանդիպեցինք Առլեթին՝ ընկեր Արտակի պոլսահայ լավագույն ընկերոջը: Մենք ուղևորվեցինք <<Ագոսի>>խմբագրատուն` մետրոյով, որի կայարանները շատ բարեկարգ էին և գեղեցիկ՝ օսմանական ոճին բնորոշ իրենց որմնանկարներով: Խմագրատան մուտքի մոտ մեզ դիմավորեց պարոն Բագրատը՝ թերթի հայերեն մասի խմբագիրը, ով մեզ ծանոթացրեց  թերթի ազգանվեր գործունեությանը և տվեց մեզ հայրենասիրության դասեր: Այնուհետև այցելեցինք Շիշլիի հայկական գերեզմանատուն:  Այնտեղ էին ննջում Կ. Պոլսի հայտնի մտավորականները՝ քաղաքական գործիչներ, արվեստագետներ: Հետո մենք վերադարձանք հյուրանոց, ու մեր շրջայցը ավարտվեց: