Նորից խոհանոց ու սիգարետի գլանակ...
Այգեստան գյուղից վերադառնալիս, ճանապարհին, երբ մեզ տեղափոխող վարորդը էսթետիկ գերաճ էր ապրում Վարդան Ուռումյանի տարաբորբ հնչյունների ներքո, չգիտես ինչու հիշեցի Ավգուստին Երանելուն և նրա ժամանակները, հիշեցի ու երանի տվեցի: Երանի տվեցի, որովհետև նրա ժամանակներում չկար այն ամենը, ինչ երանելի երազով տեսնում էինք մենք՝ ճամբարից վերադարձողներս: Մի խոսքով: Արցախում ու Հայաստանում նույնն է, մարդիկ ունեն նույն խնդիրներն ու հոգսերը, միայն թե Արցախում, երգարվեստի վիճակն ավելի վատ է: Ստեփանակերտից Այգեստան վերադառնալիս, տաքսու մեջ, երեկոյան ուշ ժամին, մղկտում էի «Չուկչա չարաքչա, գնացքն է սլանում» երգի ներքո:
Ի դեպ, Արցախում Կոլխոզաշեն անունով գյուղ կա: Կա նաև լեզվական խնդիր:
Մի փոքր ճամբարից: Լավ առիթ էր, դրական, սովորողներին իրականում ճանաչելու, տեսնելու նրանց քիչ թե շատ նեղ պայմաններում: Մեծ հաշվով դժգոհ չեմ: Ունենք սովոողներ, ովքեր իրականում շատ ավելի հրաշալի մարդիկ են, քան իրականում ներկայանում են. դա ինձ հուսադրեց:
Ունեցանք շատ հաջողված հայրենագիտական ճամփորդություններ, որոնց մասին կպատմեմ ավելի մանրամասն, բայց հաջորդիվ: Եղանք նաև Գանձասարում, արդեն հարազատ ճամբարում, ի դեպ, Բաբկեն Բալայանը, սանհանգույցի և լվացարանների դռների վրա այդպես էլ փական չէր դրել, Շուշվա Դուզը իր տեղում էր, Աղդամը` ավելի թալանված, իսկ ՄԵսրոպյան Ռաֆայելն այնպես ստուգաբանեց Ամարաս տեղանունը, որ Աճառյանի մոտ վերակենդանանալու ու Ռաֆին մի քանի հայերեն բառ ասելու ցանկություն առաջացավ:
Երբեք Արցախից այսքան հեշտ չէի բաժանվել:
Հ. Գ.
http://mskh.am/am/21072 Այս նյութի տակ եղած երկրորդ մեկնաբանությանը կանդրադառնամ առանձին հրապարակումով կամ ակնարկով, հիմա շատ հոգնած եմ: